Երեւանի կենտրոնում, Օպերային թատրոնի շենքի դիմաց, Ազատության հրապարակում սկսվել է խորհրդարանական ընդդիմության՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների նախաձեռնած հանրահավաքը։ Հանրահավաքին միացել են մի շարք քաղաքական ուժեր, ընդդիմադիր հասարակական գործիչներ։ Զանգվածային հանրահավաքի նախաձեռնողները քաղաքացիներին կոչ են անում կանգնել Արցախի եւ Հայաստանի պաշտպանության դիրքերում, որոնց, ինչպես հավաստիացնում են ընդդիմադիրները, մահացու վտանգ է սպառնում։

Հանրահավաքի մասնակիցների ձեռքին կան պաստառներ. «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում», «Թուրքն իմ թշնամին է», «Հայաստանը թուրքական միջանցք չէ», «Նիկոլը չի ներկայացնում հայկական շահը», «Recognize Artsakh»: