ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը գրառումէ  արել Facebook-ի իր էջում:

«Սիրելի՛ հայրենակիցներ, բարեկամներ մարտական, ծառայակից, գաղափարակից ընկերներ

Ինչպես պայմանավորվել ենք,

կհանդիպենք այսօր` ժամը 18։30, Ազատության հրապարակում` ցույց տալու, որ հայ ազգը չի համակերպվել իրեն պարտադրված անընդունելի զիջումների հետ և Արցախը, Հայաստանը պաշտպանելու,  իր նախնիների բնօրրանում ապրելու, արարելու կամք, վճռականություն, խիզախություն ունի»,-նշել է նա: