Թուրքերի 60 տոկոսը կարծում է, որ երկիրը վատ է կառավարվում՝ ըստ Yöneylem սոցիալական հետազոտությունների կենտրոնի կողմից մարտին անցկացված հարցման:

Մեկ տարի առաջ այս կարծիքին էր Թուրքիայի բնակչության 45 տոկոսը։

Հարցմանը մասնակցածների միայն 22 տոկոսն է կարծում, որ Թուրքիան լավ է կառավարվում, գրում է թուրքական Bianet գործակալությունը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ  Էրդողանի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը, որը իշխանության է եկել 2002թ․, ըստ բազմաթիվ սոցհարցումների, կորցնում է աջակցությունը։

Հաջորդ տարվա հունիսին Թուրքիայում կանցկացվեն նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ։

Երկրում ինֆլյացիան աճել է, իսկ երկրի ժողովրդավարական ցուցանիշները վատթարացել են 2018թ․կառավարման ամբողջական նախագահական համակարգի ներդրումից հետո, նշում է Ahval-ը։

Իշխող կուսակցության աջակիցների 70 տոկոսը հայտարարել է, որ երկիրը լավ է կառավարվում, մինչդեռ 8 ​​տոկոսը հակառակ կարծիքին է: Հարցվածների 31 տոկոսն ասել է, որ կքվեարկի Էրդողանի կուսակցության օգտին, մինչդեռ 28 տոկոսը կողմ է գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցությանը։