Պակիստանի դատարանը 31 տարվա ազատազրկման է դատապարտել Մումբայի ահաբեկչությունների հետ կապ ունեցող զինյալների առաջնորդին՝ ահաբեկչության ֆինանսավորման մեղադրանքով, հաղորդում է AP-ը՝ հղում անելով մեղադրյալի փաստաբանին:

Այս դատավճիռը վերջինն էր Հաֆիզ Սայիդի համար, ով ձերբակալվել էր 2019թ.։ Մեկ տարի անց նա առանձին գործով դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ նույնպես ահաբեկչության ֆինանսավորման մեղադրանքով։

Սայիդի նկատմամբ, ում ԱՄՆ արդարադատության նախարարությունն ահաբեկիչ է ճանաչել եւ նրա համար գլխագին սահմանել 10 միլիոն դոլարի չափով,  երբեք մեղադրանք չի առաջադրվել 2008թ․ Մումբայում 166 մարդու կյանք խլած հարձակումների հետ կապված:

Նա 15 տարվա պատիժ է կրումա կառավարության հրահանգով։ Նրա փաստաբան Նասերուդին Նայարն ասել է, որ Սայիդը կարող է վիճարկել դատավճիռը։

Սայիդն արգելված «Լաշքար-է-Թայբա» խմբավորման հիմնադիրն է, որին պատասխանատու են համարում  Մումբայում տեղի ունեցած հարձակումների համար։ Խմբավորումը երկար ժամանակ ակտիվ գործունեություն է ծավալել Քաշմիրում։