Շաբաթ օրը Թուրքիայի արեւելքում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, սակայն զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան, հայտնել է երկրի արտակարգ իրավիճակների ծառայությունը, հաղորդում է AP-ն։

Թուրքիայի աղետների եւ արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը հայտնել է, որ տեղական ժամանակով 17:02-ին 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մալաթիա նահանգի Փյություրգ քաղաքում։ Ստորգետնյա ցնցումները 6,7 կիլոմետր խորությամբ են գրանցվել։

«Առայժմ ոչ մի բացասական հաղորդում չենք ստացել։ Մեր խմբերը շարունակում են սքանավորումը տեղում»,- Anadolu պետական գործակալությանը ասել է Մալաթիայի նահանգապետ Այդին Բարուսը: