Հայաստանում ապրիլի 11-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 1 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422678-ի: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Վերջին մեկ օրում կատարվել է 1921 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3000333 է:

Փաստացի այս պահին բուժվում է 2036 պացիենտ, նվազել է 17-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 410341 անձ` վերջին մեկ օրում 17 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1 քաղաքացի, մահացածների թիվը 8621 է: