«Երազ» այգու տարածքում գտնվող զիփլայնի տնօրեն Հայկ Գրիգորյանը հաճախորդին օգնելիս սայթաքել է եւ ընկել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Երազ» այգու տնօրեն Համլետ Վարդանյանն՝ անդրադառնալով երեկ տեղի ունեցած ողբերգական դեպքին։

Նախօրեին ժամը 18:50-ի սահմանում զիփլայնի 7 մետր բարձրությամբ տնակից ընկնելու հետեւանքով մահացել է զիփլայնի տնօրեն Հայկ Գրիգորյանը։ Նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտ, որտեղ, սակայն, մահացել է։

«Երազ» այգու տնօրեն Համլետ Վարդանյանն ասաց, որ զիփլայնի տարածքը շուրջ մեկ տարի էր վարձակալությամբ տրված Հայկ Գրիգորյանին։

Ողբերգական դեպքի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: