Երեքշաբթի Լիբանանի Սաիդա քաղաքի մոտակայքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով առնվազն մեկ մարդ է զոհվել, եւս 7-ը վիրավորվել են, իր թվիթերյան էջում հայտնել է Al Jazeera-ն:

Պայթյունի հետեւանքով քաղաքապետարանի շենքն ամբողջությամբ ավերվել է, իսկ հարակից շենքը՝ լուրջ վնասվել։

Reuters-ի փոխանցմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել շիա «Ամալ» շարժման հետ կապված գրասենյակի մոտ։