Թուրքական Cumhuriyet–ի լրագրող Մուսթաֆա Բալբայը հերթական հրապարակման մեջ գրել է մոտակա ժամանակներում Սիրիայի հետ հարաբերությունների հետ հարաբերությունների կարգավորման մասին։

Թուրք լրագրողը շեշտել է, որ Թուրքիան շարունակելու է վերջին շրջանում լարված հարաբերություններ ունեցող երկրների հետ նոր փուլ սկսելու գործընթացը։

Ըստ Մուսթաֆա Բալբայի՝ Թուրքիայի նախագահականում ճանապարհներ են որոնում Սիրիայի հետ հարաբերությունները եւս կարգավորելու համար։ Նա նաեւ նշում է, որ մուսուլմանական սրբազան Ռամադան ամիսը լավագույն ժամանակն է Սիրիայի եը Եգիպտոսի հետ հարաբերությունների կարգավորման համար։

Իր հրապարակման մեջ թուրք լրագրողը նաեւ հիշատակում էՀայաստանի հետ հարաբերությունների գործընթացը՝ շեշտելով, որ Թուրքիան բոլոր քայլերը համակարգում է Ադրբեջանի հետ միասին։