Թուրքիայի գլխավոր դատախազը հրամայել է կալանավորել 91 մարդու՝ քուրդ ապստամբների հետ կապեր ունենալու մեղադրանքով, ինչն ուժեղացրել է Քրդական աշխատավորական կուսակցության հանդեպ ճնշումները հաջորդ տարվա ընտրություններից առաջ, տեղեկացրել է Bloomberg-ը։

Ներկա պահին ոստիկանությունը կալանավորել է 46 կասկածյալի, այդ թվում որոշ նախկին համայնքային պաշտոնյաների քրդամետ Ժողովուրդների Դեմոկրատական կուսակցությունից (ԺԴԿ), տեղեկացրել է Anadolu պետական գործակալությունը։ Դատախազության տվյալներով՝ նրանց մեղադրում են ՔԱԿ-ին ֆինանսավորելու մեջ, որը փորձում է հասնել քրդական ինքնավարության Թուրքիայի հարավ-արեւելքում։

Թուրքիայի կառավարությունն ուժեղացրել է  քրդամետ ուժերի ճնշումն այն բանից հետո, երբ ԺԴԿ-ն օգնել էր Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր՝ Հանրապետական ժողովրդական կուսակցությանը 2019թ. հաղթել Անկարայի եւ Ստամբուլի քաղաքապետերի ընտրություններում։