Արցախի հերոս Ռուստամ Գասպարյանի եղբայր, «Սեւ հովազ» ջոկատի հրամանատար Սերոբ Գասպարյանն անժամկետ նստացույց է սկսել Ազատության հրապարակում։

NEWS.am-ի հետ զրույցում նա ասաց, որ պատճառը Նիկոլ Փաշինյանի՝ այս շաբաթվա ընթացքում Ազգային ժողովում հնչեցրած մի քանի հայտարարություններն են։

«Ասում է՝ հնարավոր էր կանխել պատերազմը։ Նշանակում է՝ նպատակաուղղված զոհե՞լ է մարդկանց։ Ասում է՝ եթե անգամ խաղաղության պայմանագիր կնքենք, երաշխիք չկա, որ մեր սահմանին ոտնձգություն չի լինի։ Ես եղբորս շիրիմի մոտ երդվել եմ՝ մինչեւ վերջ պայքարելու եմ, ավելի լավ է պայքարելով մահանամ, քան սպասեմ, թե երբ է թուրքը գալիս ինձ մորթելու։ Առանձին մարդիկ անընդհատ կոչ են անում միասնության, ես եկել եմ, կոչ անող մարդկանց եմ սպաում»,- նշեց Գասպարյանը։

Սերոբ Գասպարյանի խոսքով՝ անհնար է խաղաղություն հաստատել այն ժողովրդի հետո, որը միայն քո մահն է ուզում։

«Ամենաշատը ես եմ կողմ խաղաղությանը, որովհետեւ ես եմ իմ ամենաթանկը կորցրել, բայց ծիծաղել է, որ մենք խաղաղություն ենք գոչում, իսկ Ալիեւը ռազմատենչ հայտարարություն է անում։ Մենք չենք կարող բարեկամ լինել մի ժողովրդի, որը հայ մորթելուց հաճույք է ստանում»,- ընդգծեց Սերոբ Գասպարյանը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։ https://www.youtube.com/watch?v=CA9KXugK-L8