Երկուշաբթի պղնձի գինը նվազել է դոլարի թանկացման ֆոնին։ Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները։

Comex բորսայում պղնձի մայիսյան ֆյուչերսներն էժանացել են 0,12 տոկոսով՝ հասնելով մեկ ֆունտի դիմաց (մոտ 0,45 կիլոգրամ) 4,7473 դոլարի։

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) պղնձի մեկ տոննայի արժեքն աճել է 0,16 տոկոսով՝ մինչեւ 10315 դոլար, ալյումինի արժեքը՝ 1,53 տոկոսով՝ մինչեւ 3285,5 դոլար, ցինկի գինը նվազել է 1,11 տոկոսով՝ մինչեւ 4412 դոլար։