Երկու հայորդիներ` Նվերն ու Արթուրը այսօր վաղ առավոտից դիմել են ծայրահեղ քայլի` Ազատության հրապարակում նստել են հացադուլի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Հասկանում եմ տղաների ցավն ու ցասումը, ովքեր 44-օրյա պատերազմի ընթացքում բազմաթիվ ընկերներ են կորցրել։

Տղաներն այս քայլը համարում են համարժեք արձագանք ստեղծված իրավիճակին։ Հորդորս էր, որ դադարեցնեն հացադուլը։

Հրապարակում ենք: Տղաների հետ շփվելու հնարավորություն կա և լինելու է: Մեկ հորդորով իհարկե չեմ բավարարվի…

Մենք դեռ մեծ ճանապարհ ունենք անցնելու»,-նշել է Արթուր Վանեցյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն Ազատության հրապարակում հայտարարել էր անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին, ավելի վաղ Ազատության հրապարակում նստացույց էր սկսել «Սեւ հովազ» ջոկատի հրամանատար, արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Արցախի հերոս Ռուստամ Գասպարյանի եղբայրը` Սերոբ Գասպարյանը։