Դասախոսի և ուսանողի հանդիպումը Ազատության հրապարակում. Նվերն այն հայորդիներից է, ով մասնակցել է 44-օրյա պատերազմին, անցել է պատերազմի բովով,  եղել է մեր ֆակուլտետի լավագույն ուսանողներից մեկը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Խաչիկ Գալստյանը, ով նաեւ լուսանկար է հրապարակել:

Նա, մասնավորապես, նշել է. «Այսօր նա իր ընկերոջ հետ ընտրել է պայքարի ծայրահեղ միջոց` իր և իր պես հազարավոր երիտասարդների անունից ընդվզում է անարդարության, ստի ու կեղծիքի դեմ։

Եկեք Ազատության հրապարակ Սիրելի երիտասարդներ, եկեք ձեր խղճի կանչով, եկեք ձեր սրտի թելադրանքով»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն Ազատության հրապարակում հայտարարել էր անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին, ավելի վաղ Ազատության հրապարակում նստացույց էր սկսել «Սեւ հովազ» ջոկատի հրամանատար, արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Արցախի հերոս Ռուստամ Գասպարյանի եղբայրը` Սերոբ Գասպարյանը։

Ավելի ուշ 44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը հայտարարել էին անժամկետ հացադուլի մասին։