Ուոլ Սթրիթի բանկերի կողմից հումքային ապրանքների ոլորտում իրականացվող առեւտրի ռիսկերն աճում են, ինչը նրանց կարող է խոցելի դարձնել ակտիվների արժեքի մեծ տատանումների նկատմամբ՝ կապված ուկրաինական ճգնաժամի հետ, հայտնում է Reuters-ը։

Goldman Sachs Group Inc-ը եւ JPMorgan Chase & Co-ը հայտնել են հումքային ապրանքների առեւտրում ռիսկի ցուցանիշների աճի մասին, ընդ որում Goldman-ի ռիսկն այժմ ամենաբարձրն է վերջին տասնամյակում:

Նավթի, գազի, ցորենի եւ թանկարժեք մետաղների շուկաներն ավելի անկայուն են դարձել ուկրաինական ճգնաժամի սրումից եւ Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների սահմանումից հետո։ Սակայն արդյունքները ցույց են տալիս, որ բանկերն արդյունավետորեն կառավարում են ռիսկերը:

Սակայն հումքային ապրանքների առեւտրի հարցում ռիսկերն աստիճանաբար աճել են վերջին երկու տարիների ընթացքում, քանի որ Դաշնային պահուստային համակարգը լիկվիդայնություն է ներմուծել կապիտալի շուկաներ:

ԴՊՀ-ի գործողությունները բարձրացրել են ակտիվների գները եւ խթանել են ներդրողների զանգվածային գնումները՝ խաթարելով շուկայի նորմալ աշխատանքը եւ ոսկե հիմք ստեղծելով ոսկով, արծաթով եւ այլ թանկարժեք մետաղներով աշխատող բանկերի համար:

JPMorgan Chase-ի միջին օրական VaR-ը ապրանքների համար առաջին եռամսյակում աճել է մինչեւ 15 միլիոն դոլար՝ նախորդ եռամսյակի 12 միլիոն դոլարի համեմատ, եւ գերազանցել է 12 միլիոն դոլարը բաժնետոմսերի համար եւ 4 միլիոն դոլարը արտարժույթի համար: