Հինգշաբթի Մազարի-Շարիֆ քաղաքի (հյուսիսային Աֆղանստանի Բալխ նահանգի կենտրոն) մզկիթում պայթյունի հետեւանքով առնվազն 30 մարդ է զոհվել:

Այս մասին հայտնում է Khaama Press գործակալությունը՝ վկայակոչելով տեղի բժշկական հաստատությունների ներկայացուցիչներին։ Բժիշկների տվյալներով՝ 80 վիրավոր տեղափոխվել է հիվանդանոցներ։

Ավելի վաղ աֆղանական TOLO News հեռուստաալիքը, վկայակոչելով բժիշկներին, հայտնել էր հինգ մարդու մահվան մասին։ Aamaj լրատվական գործակալության փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել մզկիթի մոտ, սակայն տեղեկություններ ստացվեցին, որ պայթյունը տեղի է ունեցել հենց շենքում այն ​​պահին, երբ հավատացիալները հավաքվել էին կեսօրյա աղոթքի համար։