Թուրքիայի կողմից Հյուսիսային Իրաքում սկսած ռազմական գործողություններին ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի լռությունը դատապարտել են Եվրոպայի քրդական արմատներով գործիչները։

Գերմանիայի Ձախակողմյան Die Linke կուսակցության պատգամավորներԳյոքայ Աքբուլութը, Օզլեմ Ալեւ Դեմիրելը եւ Ավստրիայի խորհրդարանում Կանաչների կուսակցությունից Բերիվան Ասլանը խստորեն դատապարտել են Հյուսիսային Իրաքում Թուրքիայի ռազմական գործողությունները։

Թուրքական Artigercek-ի փոխանցման Ավստրիայի խորհրդարանի պատգամավոր Բերիվան Ասլանը հայտարարել է, թե  երկար ժամանակ ԵՄ-ն մարդու իրավունքների խախտումների հարցում հանդուժել է թե Էրդողանին, թե Պուտինին, սակայն հիմա երկակի ստանդարտներով է շարժվում, քանի որ Պուտինի դեպքում բղավում է, իսկ Էրդողանի դեպքում խուլ ու համր է դարձել։

Die Linke կուսակցության պատգամավորներ Գյոքայ Աքբուլութը եւ Օզլեմ Ալեւը եւս դատապարտել են Թուրքիայի հարձակողական գործողություններին ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի լռությունը։