Մի խումբ հնագետներ մարդկության պատմության մեջ ամենամեծ մեգաերկրաշարժի ապացույցներ են հայտնաբերել: Science Advances ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ ասվում է, որ Չիլիում  մեգաերկրաշարժը տեղի է ունեցել մոտ 3800 տարի առաջ: Երկրաշարժն այնքան ուժեղ է եղել, որ գրեթե 1000 տարով մոտակա ափամերձ գծերի ամայացման է հանգեցրել։

Հետազոտողների խոսքով՝ հզոր երկրաշարժն առաջացել է հսկայական ճեղքվածքից, որը բարձրացրել է տարածաշրջանի ափամերձ գիծը: Դա տեղի է ունեցել ներկայիս Չիլիի հյուսիսում: Սակայն Չիլիի մեգաերկրաշարժը պարզապես չի ցնցնել հողը: Այն նաեւ ուժգին ցունամի է առաջացրել՝ մինչեւ 20 մետր բարձրությամբ ալիքներով:

Հետազոտողները կարծում են, որ Չիլիում տեղի ունեցած մեգաերկրաշարժի հետեւանքով առաջացած ցունամին հասել է Նոր Զելանդիա։ Դա գրեթե 6000 մղոն է մեկնարկային կետից: Ցունամիի ալիքներն այնքան հզոր էին, որ ափամերձ քարերը հարյուրավոր կիլոմետրերով դեպի ցամաքի ներսն են նետել:

Այդ երկրաշարժը գերազանցել է գրանցված ամենաուժեղ երկրաշարժի նախորդ ռեկորդը։ Վալդիվիայի երկրաշարժը տեղի է ունեցել 1960թ. Այն ժամանակ ձայնագրությունները ուժեղ երկրաշարժ էին գրանցել Չիլիի հարավում՝ 9.4-ից 9.6 մագնիտուդ ուժգնությամբ: Վալդիվիայում երկրաշարժը մինչեւ 6000 մարդու կյանք էր խլել եւ ցունամի էր առաջացրել Խաղաղ օվկիանոսում: