Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում քիչ առաջ ավարտվեց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին նվիրված ջահերով երթը (ֆոտոռեպորտաժ)։  

Երթի ավարտին ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց պայքարի նոր մեկնարկի մասին:

Երթին մասնակցում էին Հայաստանի ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահները, որոնք միացել էին ջահերթին Հանրապետության հրապարակից։

Երթի մասնակիցները տանում էին Հայաստանի եւ Արցախի դրոշները, նաեւ այն երկրների դրոշները, որոնք ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը։ Այս տարվա ջահերով երթի կարգախոսն էր՝ «Զարթնիր, Լաո», որը, ըստ կազմակերպիչների, հայկական երկու պետությունների առջեւ ծառացած մարտահրավերները հաղթահարելու համար անհրաժեշտ համահայկական սթափեցման կոչ է։

Նշենք, որ այսօր ջահերով երթ է տեղի ունեցել նաեւ Արցախում, երթին մասնակցել են Արցախի ներկա եւ նախկին նախագահները: