Այս հայտարարությունը եղել է Ռուսաստանի կառավարության կողմից, սա համակարգված, համատեղ  հայտարարությունն չէր եւ չի արտացոլում ԱՄՆ մոտեցումն այս հարցում: Այս մասին, յսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրգրողների հետ զրույցում նշեց Հայաստանում  ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան չեն ցանկանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում համագործակցել:

«Ակնհայտ է, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի նկատմամբ ոչնչով չհրահրված այդ հարձակումը բարդացրել է Մինսկի խմբի գործունեությունը: Բայց մենք կարծում ենք, որ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափով հնարավորություններ կան ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ:

Անցյալ շաբաթ այստեղ էր գտնվում ԱՄՆ պետքարտուղարության կովկասյան բանակցություններով գծով խորհրդատու եւ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը, եւ նա արդյունավետ հանդիպումներ քննարկումներ ունեցավ կառավարության ներկայացուցիչների հետ:

Մենք կշարունակենք եւ երկկողմ ձեւաչափով, եւ որպես Մինսկի խմբի համանախագահ հնարավոր ուղիներըւ դիտարկել խնդրի խաղաղ լուծման ուղղությամբ»,-ասաց դեսպանը: