Այսօր մենք մեր եկեղեկացականաց հետ եկանք Եղեռնի հուշահամալիր, Ծիծեռնակաբերդի բարձունք եւ մեր աղոթքը առ Աստավծ բարձրացրեցինք՝ հայցելով մեր սուրբ նահատակների բարեխոսությունը մեր հայրնեիքի ապահովության, մեր ժողովրդի անվտանգության եւ բարվոք կյանքի համար: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում նշեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը:

«Թող տերը օգնական ու պահապան լինի ազգիս հայոց»,-ասաց նա՝ չպտասխանելով որեւէ հարցի:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ոգեկոչելու Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը:

Անմար կրակի մոտ Գարեգին Երկրորդի նախագահությամբ կատարվել է Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ: