Մենք կարեւորում ենք «Ավրորա» մարդասիրական շարժումը, որը միաժամանակ պահպանում է իր հայկական արմատները: Այս մասին, այսօր ապրիլի 24-ին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության այս տարվա հերոսների անունները նշելու արարողության ժամանակ նշեց ծրագրի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը, ով միացել էր Ստեփանակերտից:

«ԱՎրորան» հայկական աշխարհի ներկայացուցիչն է: «Ավրորա» նախաձեռնությունը համաձայնեց մի շար ծրագրեր իրականացնել անմիջապես 2020-ի պատերազմի ավարտից հետո Արցախում:

65 ազգային ու միջազգային գործընկերներ ենք ունեցել, 70 ծրագիր արդեն իրականացրել ենք, եւս 21-ը շարունակվում են այս պահին: 2,2 մլրդ դոլար ընդհանուր տրամադրվել է: Շատ հպարտ եմ, որ վերջին տարվա դափնեկիրը որոշել է 250 հազար դոլար տրամադրել Արցախում իրականացվող ծրագրերին: Սա փաստում էմեր դափնեկիրների հանձնառությունը «Ավրորա» նախաձեռնության հաջողության նկատմամբ: Բոլոր մեր թափնեկիրները տեսել են Արցախը եւ կարեւոր է պահպանել կապը հայկական արմատների հետ:

Կրկին ցանկանում եմ նշել, որ մենք Արցախի հետ ենք, պատրաստ ենք այլ լրացուցիչ ծրագրեր իրականացնել Արցախում հանուն Խաղաղության»,-ասաց նա: