Ֆիլիպինների եւ Ինդոնեզիայի բանակները պայմանավորվել են փոխգործունակության եւ ահաբեկչության դեմ պայքարի կարողությունների բարելավմանն ուղղված համատեղ զորավարժություններ անցկացնել։ Ինչպես երկուշաբթի հայտնել է The Philadelphia Inquirer-ը, զորավարժությունները կանցկացվեն օգոստոսի 1-ից 5-ը։

Զորավարժությունների անցկացման պայմանավորվածությունը ձեռք է բերվել պլանավորման քառօրյա համաժողովի ընթացքում, որն անցկացվել է Ինդոնեզիայի ցամաքային զորքերի ներկայացուցիչների մասնակցությամբ անցյալ շաբաթ Մանիլայում։