Նախագահ Բաշար ալ-Ասադը շաբաթ օրը օրենսդրական № 7 հրամանագիր է ստորագրել 2022 թվականի համար, որով ընդհանուր համաներում է հայտարարվել սիրիացիների կողմից մինչեւ 2022 թվականի ապրիլի 30-ը կատարված ահաբեկչական հանցագործությունների համար, հաղորդում է SANA-ն:

Լրատվական գործակալությունը նշում է, որ բացառություն են կազմել այն դեպքերը, որոնք հանգեցրել են մարդու մահվան։

«Հոդված 1. Համընդհանուր համաներում կհայտարարվի սիրիացիների կողմից մինչեւ 2022 թվականի ապրիլի 30-ը կատարված ահաբեկչական հանցագործությունների համար, բացառությամբ այն հանցագործությունների, որոնք հանգեցրել են մարդու մահվան, որոնք ներառված են ահաբեկչության դեմ պայքարի 2012 թվականի № 19 օրենքում եւ 1949 թվականի № 148 դեկրետով ընդունված քրեական օրենքում»,- համընդհանուր համաներման մասին հոդվածն է մեջբերել SANA-ն։