ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի գլխավորությամբ բողոքի երթը կանգ առավ Հյուսիսային համալսարանի մոտ. մասնակիցները սկսեցին վանկարկել «Ուսանող, միացիր»:

Իշխան Սաղաթելյանը հիշեցրեց, որ նախրդ անգամ համալսարանի ռեկտոր Մհեր Մակիչյանը թույլ չէր տվել ցուցարարներին Արցախի դրոշ տեղադրել համալսարանում:

«Անցած անգամ Արցախի դրոշ տեղադրելուց քաղաքացիներին վիրավորել էր: Ես հիմա իրեն պարզապես ասում եմ՝ ասածներիդ համար պատասխան ես տալու: Ռեկտոր ես, քեզ քո տեղը պահի: Եկեք ողջունենք ուսանողներին եւ առաջարկենք, որ միանան մեզ: Գիտելիքը շատ կարեւոր է, բայց Հայաստան պետք է լինի, որ այդ գիտելիքը պետք լինի:

Զգուշացնում եմ այս համալսարանաի ռեկտորին, որ անցած անգամ իրեն վատ է պահել․ եթե որևէ ուսանողի նկատմամբ որևէ ոտնձգություն լինի, մյուս անգամ չենք գալու կանգնենք՝ ստեղ, նայեք, զգուշացնում եմ: Սա պայքար է, միացեք, ձեր բոլորի ցավը տանեմ»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։

Նշենք, որ վաղ առավոտից «Դիմադրության շարժման մասնակիցները կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ։ Ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկում՝ բռնի ուժ կիրառելով։

Ով ասի, որ դրոշ չտեղադրելը դավաճանություն է, ստորի ծնունդ է․ Հյուսիսային համալսարանի ռեկտորը թույլ չտվեց դրոշ տեղադրել