ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն  ներկայացրեց։

Փաստաբանը պնդում է, որ դատավորը կողմնակալ վերաբերմունք ունի գործընթացի մասնակիցների եւ բուն գործընթացի նկատմամբ։

Հիշեցնենք, որ նախորդ նիստի ժամանակ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը փորձել է միջնորդություն ներկայացնել, որը, ըստ նրա, վերջ կդներ գործընթացին։ Սակայն փաստաբանին նման հնարավորություն չի տրվել, եւ Օրբելյանը՝ ի նշան բողոքի, լքել է նիստերի դահլիճը։

Փաստաբանը հիշեցրեց բազմաթիվ դեպքեր, երբ նիստ է նշանակվել՝ չնայած այն հանգամանքին, որ նշանակված օրը այն չէր կարող կայանալ։

Դատավորը հայտարարեց, որ նման հիմքով միջնորդություն է ներկայացվել 2021թ․ հոկտեմբերին եւ մերժվել է։ Քանի որ մեկ հիմքով միջնորդություն կարող է ներկայացվել միայն մեկ անգամ, դատարանը ներկա միջնորդությունը թողեց առանց քննարկման։ Փաստաբանը չհամաձայնեց եւ նկատեց, որ փաստացի ​​հիմքերը տարբեր են, ուստի դատարանը պետք է ընդունի ակտը։ Դատավորի ներկայիս որոշումը եւս մեկ անգամ հաստատում է կողմնակալ վերաբերմունքը։