Հայաստանում մայիսի 4-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 3 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422877-ի: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Վերջին մեկ օրում կատարվել է 1630 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3059332 է:

Փաստացի այս պահին բուժվում է 545 պացիենտ, նվազել է 4-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 412026 անձ` վերջին մեկ օրում 7 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահ չի գրանցվել. մահացածների թիվը 8622 է: