ԱՄՆ-ում արջը սնունդ գտնելու համար մտել է ավտոմեքենայի մեջ, փակվել ներսում ու ամբողջությամբ ավերել սրահը, հայտնում է UPI-ն։

Միջադեպը տեղի է ունեցել Կոնեկտիկուտ նահանգում։ Մայիսի 2-ի գիշերը նահանգային ոստիկանությունը ահազանգ էր ստացել այն մաիսն, որ արջը մտել է տեղի բնակչի ավտոմեքենայի մեջ։ Երբ ոստիկանները դեպքի վայր են ժամանել, կենդանուն հայտնաբերել են պիկապի ներսում։ Ընդ որում, ավտոմեքենան ներսից փակված էր։ Ոստիկաններից մեկը պարան էր կապել դռան բռնակին եւ բացել էր այն, իսկ մյուսը կրակել է օդ, ինչի հետեիանքով արջը վազել էր մոտակա անտառը:

Արջի հեռանալուց հետո կինը զննել էր ավտոմեքենան: Ավտոմեքենայի նստատեղերը պատռված էին: Բացի այդ, պոկվել էր առաստաղի երեսպատումը, վնասվել էր բեռնախցիկի հատվածը։ Պարզվել էր, որ այդ նույն արջն ավելի վաղ մտել էր մեկ այլ ավտմեքենայի մեջ։ Սակայն վնասվել էր միայն մանկական նստատեղը, որը նա դուրս էր շպրտել սրահից;