ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Բարնսթեյբլ քաղաքի ընտանիքը սխալմամբ որդեգրել է կոյոտի ձագի, որին շփոթել է շան ձագի հետ, գրում է CBS Boston-ը։

Քաղաքի Վայրի բնության պահպանության կենտրոնը հայտնել է, որ ընտանիքը վայրի կենդանուն գտել է ավտոմայրուղու եզրին:

Գիտակցելով սխալը՝ նրանք դիմել են մասնագետների օգնության։

Այժմ կոյոտի ձագը խնամվում է մասնագետների կողմից եւ շուտով կծանոթանա Ռոդ Այլենդից մեկ այլ կոյոտի ձագի հետ: Կենդանիներին կպատվաստեն եւ միասին կմեծացնեն հնարավորինս բնականին մոտ պայմաններում։