Չինական Sany ընկերությունը հայտարարել է Tesla Cybertruck մոդելի «մրցակից» էլեկտրամեքենայի թողարկման մասին: Այս մասին հայտնում է Արտադրողների եւ ձեռնարկատերերի ռուս-ասիական միության Telegram-ալիքը:

Ընկերության հաղորդագրության մեջ ասվում է, որ ավտոմեքենաների թողարկումից բացի ընկերությունը վերալիցքավորման կայաններ է ստեղծելու եւ մարտկոցներ է արտադրելու դրանց համար: Նորույթի վերաբերյալ մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ:

Tesla Cybertruck-ի դեբյուտը կայացել էր 2019 թ. նոյեմբերին: 2022թ. հունվարին Tesla-ի գլխավոր տնօրեն Իլոն Մասկը տեղեկացրել է, որ Cybertruck էլեկտրական պիկապի սերիկական արտադրությունը կսկսվի 2023 թվականին: Նրա խոսքով՝ այդ մոդելը կդառնա Tesla-ի լավագույն արտադրանքը ողջ պատմության ընթացքում, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»: