Արգենտինայի Անտարկտիկայի ինստիտուտն ուսումնասիրում է մայրցամաքի բուսական եւ կենդանական աշխարհը: Կայսերական պինգվիններին հետեւող գիտնականները մտահոգություն են հայտնել այս տեսակի ճակատագրի վերաբերյալ։

Պինգվիններն իրենց բազմացման շրջանը սկսում են չափազանց ցածր ջերմաստիճանից, երբ Անտարկտիդայում սկսում է ձմեռը: Գաղութներ հիմնելու, բներ եւ ձագեր ունենալու համար պինգվիններին ամուր սառույցի մշտական ​​առկայություն է անհրաժեշտ: Իսկ գլոբալ տաքացումը դրա հալման է հանգեցնում:

Այդպես եղավ մի քանի տարի առաջ, երբ սառցե ծածկույթի վաղաժամ կոտրվելու պատճառով թռչունների ամենամեծ գաղութներից մեկը մի քանի տարում ամբողջությամբ կորցրեց իր ձագերին։ Պինգվինները լքեցին այդ տարածքը՝ խառնվելով այլ վայրերում թռչունների հետ, եւ դրանց թիվը լրջորեն նվազեց:

«Կլիմատոլոգների կանխատեսումները վկայում են այն մասին, որ հարավային լայնության 60-ից 70 աստիճանի սահմաններում պինգվինների գաղութներն ամբողջությամբ կվերանան առաջիկա տասնամյակների ընթացքում»,- նշում են արգենտինացի փորձագետները: