Մենք ելնում ենք նրանից, որ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները պետք է խստորեն կատարվեն։ Այս մասին մայիսի 9-ին լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով վերջերս ադրբեջանցիների կողմից Սոթքի հանքավայրի գնդակոծությունը, որի հետեւանքով վիրավորվել էր հանքի աշխատակիցներից մեկը, ասաց Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

«Բոլորը պետք է խուսափեն քայլերից, որոնք կարող են սրել իրավիճակը, դրա էսկալացման վտանգ առաջացնել։ Մեր վերաբերմունքը բոլոր նման իրադարձություններին պայմանավորված է հենց այս մոտեցումներով։ Իհարկե, մենք շահագրգռված ենք, որպեսզի հանքը նորմալ ու անխափան գործի։ Դա սոցիալական առումով շատ կարեւոր է Հայաստանի Հանրապետության համար»,- նշեց դեսպանը։