Ամերիկյան InSight գիտական ​​ապարատը գրանցել է ամենախոշոր երկրաշարժը Մարսի վրա՝ 5 մագնիտուդ, որը պատմության մեջ այլ մոլորակի վրա գրանցված ընդերքի ամենամեծ տատանումն էր։ Դա, ըստ ՆԱՍԱ-ի, տեղի է ունեցել մայիսի 4-ին եւ  1313 գրանցված մարսացնցումն է դարձել մոլորակի մակերեսին 2021-ի օգոստոսի 25-ին սարքի վայրէջքից հետո:

Նախորդ ռեկորդային երկրաշարժը գրանցվել էր 2021-ի օգոստոսի 25-ին, երբ ուժգնությունը 4.2 մագնիտուդ էր գնահատվել:

«Այն պահից, երբ 2018-ի դեկտեմբերին թողեցինք մեր սեյսմոմետրը մակերեսի վրա, սպասում էինք հսկայի ժամանմանը,- պարզաբանել է առաքելության ղեկավար Բրյուս Բաներդտը:- Այդ երկրաշարժը, անշուշտ, թույլ կտա նորովի նայել մոլորակին»:

Գիտնականները նշում են, որ 5 բալ ուժգնությամբ երկրաշարժը երկրային չափանիշներով միջին է, սակայն մոտ է ցնցումների հզորության սահմաններին, որոնք նախատեսվում էր գրանցել Մարսի վրա, իսկ ՆԱՍԱ-ի տարածած հաղորդագրության մեջ այն որպես ​​«հրեշավոր» է որակվել:

Գիտնականների կողմից լրացուցիչ վերլուծություն է հարկավոր՝ ցնցումների աղբյուրը, ընդերքում տարածման տեղն ու բնույթը որոշելու համար: