Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում «Սիլվայի գործով» դատական նիստ կանցկացվի։

Գործով մեղադրյալներն են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ նախկին փոխվարչապետ, այժմ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանը։

Հիշեցնենք, որ նախորդ նիստին մի քանի միջնորդություն էր ներկայացվել, որոնք դատավոր Աննա Դանիբեկյանը բարեհաջող կերպով առանց քննության թողեց: