Ակնհայտ է՝ իշխանությունները ուղարկում են սադրիչների, հետո էլ սկսում են ձերբակալությունները: Այս մասին, այսօր՝ մայիսի 10-ին, «Դիմադրության» շարժման երթի մեկնարկին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Գյումրիում տեղի ունեցած իրադարձություններին:

«Ցավն այն է, որ իրենք, օգտվելով մարդկանց սոցիալական իրավիճակից, ուղարկում են մարդկանց ու ստեղծում են տպավորություն՝ երիտասարդները տարեցների են նեղացնում, բայց այդ տարեց մարդիկ հարվածել են մեքենաների, այս մարդկանց գրպաններում եղել է ձվեր, մարդկանց են հայհոյել և այլն: Մեզ համար դատապարտելի է ցանկացած բռնության երևույթ.մեր պայքարը խաղաղ է, մեր պայքարը վճռական է, մեր պայքարը այլ չէ: Այս ամենը իշխանության ձեռագիրն է.իր լրատվամիջոցներով նկարում է՝ փորձելով վարկաբեկել շարժման մասնակիցնեին»,-եզրափակեց Իշխան Սաղաթելյանը:

Պարզվում են Գյումրիում միջադեպի դեպքի հանգամանքները. ՔԿ