«Սիլվայի գործով» դատավոր Աննա Դանիբեկյանին ապատեղեկացրել են:

Նախորդ նիստին նախկին փոխվարչապետ, այժմ պատգամավոր Արմեն Գեւորգյանի փաստաբան Լուսինե Սահակյանը խնդրել էր հետաձգել նիստը, քանի որ ինքը մասնակցում է նիստին Վերաքննիչ դատարանում։ Դատավորը կարճատեւ ընդմիջում էր արել՝ Սահակյանի խոսքերի իսկությունն անձամբ ճշտելու համար, թեեւ փաստաբանն ասել էր, որ արդեն ուշանում է: Վերադառնալով եւ փաստաբանին չտեսնելով՝ դատավորը հայտարարել էր, որ Վերաքննիչ դատարանում իրեն հայտնել են, որ գործընթացում այլ փաստաբան է ներգրավված, եւ ինքը քայլեր կձեռնարկի Սահակյանի նկատմամբ:

Հենց այս հարցից էլ դատավորը սկսեց այսօրվա նիստը։ Լուսինե Սահակյանը, սակայն, իր խոսքերն ամբողջությամբ հաստատող փաստաթղթեր ներկայացրեց: Ավելին, պարզվեց, որ վերաքննիչ դատարանի դատավորը ոչ մեկին ոչինչ չի հայտնել: