Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 10-ին ընդունել է Եվրոպական միության անդամ պետությունների, ինչպես նաեւ ԱՄՆ-ի, ՄԹ-ի եւ Շվեյցարիայի՝ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպաններին եւ դեսպանությունների ներկայացուցիչներին:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ կողմերն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ տարածաշրջանային զարգացումներին: Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է այս համատեքստում ՀՀ դիրքորոշումներն ու առաջնահերթությունները՝ ընդգծելով այս հարցերում միջազգային հանրության աջակցության անհրաժեշտությունը: