Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նիդերլանդներ պաշտոնական այցի շրջանակում «Բոսկամպ» գերեզմանոցում ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարի մոտ: NEWS.am-ը «Արմենպրես»-ից տեղեկանում է, որ Նիկոլ Փաշինյանին ուղեկցել են ՀՀ արտաքին գործերի նախար Արարատ Միրզոյանը, Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, ովքեր ևս ծաղիկներ խոնարհեցին խաչքարի մոտ:

Ծաղիկներ խոնարհեցին նաև Դրենթե նահանգում թագավորի հանձնակատար Յետա Կլայնմսման, Ասենի քաղաքապետ Մարկո Աուտը, Թինարլոյի քաղաքապետ Մարսել Թայսենը: