Տիբեթյան հովիվը, որին ժամանակին անվանում էին «Չինաստանի ամենագեղեցիկ տղամարդ», դատի է տվել առցանց քննադատներին՝ զրպարտող մեկնաբանությունների համար, որոնցում ասվում է, որ արտաքինը իր միակ արժանիքն է, գրում է Next Shark:

21-ամյա Դինչժեն Չժենժուն իր գործակալի միջոցով հրապարակել է փաստաբանի նամակը՝ նախազգուշացնելով առցանց մեկնաբաններին չտեղադրել մեկնաբանություններ, որոնք ներառում են «վիրավորական, սարսափելի, գռեհիկ կամ զրպարտող խոսքեր, նկարներ եւ աուդիոձայնագրություններ»:

2020 թվականի նոյեմբերին ժպտացող Դինչժենի յոթ վայրկյանանոց հոլովակը վիրուսային դարձավ չինական սոցիալական ցանցերում, դրա շնորհիվ նա արագորեն հայտնի դարձնելով:

Դինչժենը դարձավ Չինաստանի հարավարեւմտյան Սիչուան նահանգի հայրենի Լիթանգ քաղաքի դեսպանը եւ այն վերածեց զբոսաշրջիկների հայտնի ուղղության: Նրան հրավիրել են մի քանի միջոցառումների, այդ թվում՝ անցյալ տարի ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից կազմակերպված Երկրի համաշխարհային օրվան:

Սակայն համացանցում շատերը սկսել են ծաղրել երիտասարդին, որ նա անտաղանդ է։ Նրանք նաեւ քննադատել են Դինչժենի երկրպագուներին այն բանի համար, որ իբր ավելի շատ կարեւորում են արտաքին տեսքը, քան ձեռքբերումները:

2020 թվականի դեկտեմբերին առաջատար սպորտային Hupu ֆորումի կողմից անցկացված հարցումը ցույց է տվել, որ հարցվածների 63 տոկոսն իրեն ավելի գրավիչ է համարում, քան Դինչժենն է։

Դինչժենն արդեն դատական հայց է ներկայացրել նրանց դեմ, ովքեր զրպարտիչ մեկնաբանություններ են հրապարակել, եւ սպառնացել է դատի տալ բոլոր նրանց, ովքեր ենթադրել են, որ ինքը ոչ այլ ինչ է, քան «գեղեցիկ դեմք»: