Toyota Motor Corp-ը զգուշացրել է շահույթի 20 տոկոս անկման մասին՝ կապված նյութերի եւ լոգիստիկայի ծախսերի հետ, գրում է  Reuters-ը: 

Toyota-ն հայտնել է, որ ակնկալում է, որ ապրիլին սկսված ֆինանսական տարում նյութական ծախսերը կկրկնապատկվեն մինչեւ 1,45 տրլն իեն (11,1 միլիարդ դոլար):  

Աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը սկսել է կրճատել արտադրությունը երկարատեւ ճգնաժամի, ինչպես նաեւ համավարակի հետ կապված Չինաստանում նոր սահմանափակումների պատճառով։ 

Ընթացիկ ֆինանսական տարվա համար Toyota-ն ակնկալում է, որ օպերացիոն շահույթը կնվազի մինչեւ 2,4 տրլն իեն՝ նախորդ տարվա գրեթե 3 տրիլիոն իենից: 

Հունվարից մարտ ընկած ժամանակահատվածում նրա շահույթը նվազել է մեկ երրորդով՝ մինչեւ 463,8 մլրդ իեն, որը նույնպես զգալիորեն ցածր է միջին գնահատականից՝ 521,1 մլրդ իեն: