ԵՄ Ավիացիոն անվտանգության գործակալությունը (EASA) եւ Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման եվրոպական կենտրոնը (ECDC) հայտարարել են, որ դիմակ կրելն այլեւս պարտադիր չի լինի Երոպայի օդանավակայաններում եւ ինքնաթիռներու, փոխանցում է Reuters-ը:

Նոր հանձնարարականներն ուժի մեջ կմտնեն 2022 թվականի մայիսի 16-ից։

«Հաջորդ շաբաթվանից դիմակներն այլեւս պարտադիր չեն լինի բոլոր թռիչքների ժամանակ, ինչը, ընդհանուր առմամբ, համահունչ է ամբողջ Եվրոպայում ազգային իշխանությունների՝ հասարակական տրանսպորտի նկատմամբ փոփոխվող պահանջներին»,- հայտարրաել է EASA-ի գործադիր տնօրեն Պատրիկ Քին: