Եվրահանձնաժողովը երկու շաբաթից առաջարկ կներկայացնի պատժամիջոցներից խուսափելը ԵՄ-ում հանցագործություն դարձնելու վերաբերյալ՝ քայլ, որը կօգնի անդամ երկրներին բռնագրավել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների արշավի ժամանակ սառեցված ակտիվները, հայտնում է Politico-ն՝ հղում անելով պաշտոնյաներին։ 

Ապրիլի դրությամբ ԵՄ երկրները բռնագրավել են մոտ 30 միլիարդ եվրոյի ակտիվներ, այդ թվում՝ պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստանի Դաշնության ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պատկանող զբոսանավեր, վիլլաներ եւ արվեստի ստեղծագործություններ։

Որոշ երկրներում պատժամիջոցներից խուսափելը քրեորեն պատժելի արարք է։

Հարցը, թե ինչ անել ակտիվների կամ դրանցից ստացվող եկամուտների հետ, կորոշեն ԵՄ երկրները, ասել են պաշտոնյաները։