Մալավիի Գերագույն դատարանը երեք տեղի բնակչի 155 տարվա ազատազրկման է դատապարտել  ալբինիզմով հիվանդ տղամարդու սպանության համար, հայտնում է Club of Mozambique կայքը:

Մեղավորները 44, 45 եւ 71 տարեկան տղամարդիկ են։ Նրանք խոստովանել են, որ այս տարվա հունվարին սպանել են ալբինիզմով հիվանդ ծանոթ 23-ամյա մի երիտասարդի։ Մարդասպաններից մեկը սպանվածի հորեղբայրն էր։

Դատարանի որոշմամբ ամբաստանյալները դատապարտվել են 155-ական տարվա ազատազրկման։

Աղբյուրի փոխանցմամբ՝ վերջին տասնամյակում Մալավիում ալբինոսների բազմաթիվ սպանություններ եւ հարձակումներ են եղել: 2014 թվականից ի վեր գրանցվել է ավելի քան 170 այդպիսի միջադեպ։ Դա պայմանավորված է տեղի բնակիչների կեղծ ենթադրություններով, որ զոհաբերությունների եւ կերակուրների մեջ ալբինոսների մարմնի մասերի օգտագործումն իբր հաջողություն եւ հարստություն է բերում:

Այս վճիռը եւ ազատազրկման ժամկետներն դատական ​​համակարգին ուղղված ազդանշան են առ այն, որ նման սպանություններն ու բռնություններն անընդունելի են: