Դուշանբեում ընթանում է Ռուսաստանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը: Այս մասին Telegram-ում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը, Ջեյհուն Բայրամովը եւ Արարատ Միրզոյանը եռակողմ հանդիպում կանցկացնեն Դուշանբեում ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի շրջանակներում։

«Այսօր այստեղ մենք լավ հնարավորություն ունենք եռակողմ հանդիպում անցկացնելու մեր հայ գործընկերոջ (Արարատ Միրզոյանի) հետ եւ տեսնելու, թե ինչպես են իրականացվում երեք եռակողմ հայտարարությունները, որոնք ընդունվել են մեր նախագահների կողմից վերջին մեկուկես տարվա ընթացքում»,- ասել էր Լավրովը Բայրամովի հետ երկկողմ հանդիպմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։