Ռուսաստանը կարող է դադարեցնել գազի մատակարարումը Ֆինլանդիա, գրում է Iltalehti թերթը՝ վկայակոչելով անանուն աղբյուրները: 

Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն եւ վարչապետ Սաննա Մարինը հինգշաբթի հայտարարել են, որ Ֆինլանդիան «առանց հապաղման» կանդամակցի ՆԱՏՕ-ին։

Մայիսի 5-ին Ֆինլանդիայի կառավարությունը հայտարարել է, որ պատրաստ է նրան, որ իր արեւելյան հարեւանը կարող է  դադարեցնել գազի մատակարարումը։