ԱՄՆ պետքարտուղար  Էնթոնի Բլինքենը մայիսի 14-ին կայցելի Գերմանիա, որտեղ կմասնակցի ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարների հանդիպմանը։ Այս մասին
հայտնում է Պետդեպարտամենտը։ 

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը անցյալ ամիս նախարարներին հրավիրել էր ոչ պաշտոնական հանդիպման Բեռլինում: Հանդիպումը տեղի կունենա ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի որոշման ֆոնին։

Մայիսի 15-ին Բլինքենն ԱՄՆ-ի առևտրի ներկայացուցիչ Քեթրին Թայի և առևտրի նախարար Ջինա Ռայմոնդոյի հետ կմեկնի Փարիզ՝ ԱՄՆ-ԵՄ Առևտրի և տեխնիկական խորհրդի երկրորդ հանդիպմանը: