Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ողջունել է Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին եւ առաջարկել Բեռլինին «լիարժեք աջակցություն» այն բանից հետո, երբ Ֆինլանդիայի նախագահը եւ վարչապետը հայտարարել են, որ սատարում են ՆԱՏՕ-ին անդամակցելուն: 

«Նախագահ Սաուլի Նիինիստյոյի հետ հեռախոսազրույցում ես վստահեցրել եմ, որ Գերմանիայի կառավարությունը լիովին աջակցում է Ֆինլանդիային», -իր թվիթթերյան էջում գրել է Շոլցը։

Ֆինլանդիայի նախագահը Twitter-ում հայտնել է, որ Գերմանիայի կանցլերի հետ քննարկել է ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի առաջարկը։ «Ֆինլանդիան երախտապարտ է Գերմանիային ՆԱՏՕ-ին մեր անդամակցությանն աջակցելու համար»,- գրել է նա՝