«Դիմադրություն» շարժումը վաղը շարունակելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ իրականացնել։

«Մենք շարունակելու ենք մեր բռնած գործը, հիասթափվել, հոգնել, հետքայլ չկա։ Յուրաքանչյուրդ ձեր ներկայությամբ մեկ քայլ մոտեցնում եք սրանց իշխանությունից հեռացնելու օրը, երբեք մի ընկճվեք, վստահեք ձեր ուժերին։ Ավելի կազմակերպված գնում ենք առաջ»,– Ֆրանսիայի հրապարակում հրավիրված հանրահավաքին՝ ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Դիմադրություն» շարժման մասնակիցներին Իշխան Սաղաթելյանը վաղը, ժամը՝ 16։00–ին հրավիրեց Ֆրանսիայի հրապարակ։

«Կարեւոր գործ կա անելու, եկեք Ֆրանսիայի հրապարակ»,– ընդգծեց Սաղաթելյանը։

«Դիմադրություն» շարժման այսօրվա հանրահավաքն ավարտվեց։ Ժամը 21։00–ին Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա ռեժիսոր Հովհաննես Գալստյանի բանախոսությունը, իսկ 22։00–ին տարածաշրջանին վերաբերող հարցերի քննարկում։