ԱՄՆ-ն կաջակցի ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի և/կամ Շվեդիայի հայտին, The Hill-ին հայնտել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը;

«Ե՛վ Ֆինլանդիան, եւ՛ Շվեդիան ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի մերձավոր եւ գնահատված պաշտպանական գործընկերներն են»,- ասել է նա։

Պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Քարեն Դոնֆրիդը օրենսդիրներին ասել է, որ Բեռլինում  դաշինքի արտգործնախարարների հանդիպման ժամանակ  քննարկումները, հավանաբար, կկենտրոնանան այն բանի վրա, թե ՆԱՏՕ-ի անդամներն ինչպես կարող են օգնել Ֆինլանդիայի եւ Շվեդիայի հետ անվտանգության պայմանագրի կնքմանը։ 

Դոնֆրիդը նշել է, որ Ֆինլանդիայի և Շվեդիայի շրջադարձը դեպի ՆԱՏՕ «նշանակում է ևս մեկ աճող վկայություն այն բանի, թե ինչպիսի ռազմավարական ձախողում է այսօր վերապրում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։