2019 թվականի մայիսի 10-ին բարերարներ Միքայել և Կարեն Վարդանյանները Երևան քաղաքին նվիրեցին իր տեսակի մեջ եզակի՝ «Երևանի 2800-ամյակին այգին»: Այս երեք տարիների ընթացքում այն դարձել է երևանցիների և Երևան քաղաքի բոլոր հյուրերի նախընտրելի հանգստյան վայրերից մեկը, որը սիրելով կոչեցին «Վարդանյանների այգի»‎:

Շնորհիվ այգու բացառիկ շատրվանային համալիրի՝ յուրաքանչյուր տարի այգու բացումը յուրահատուկ ուրախություն է պարգևում բոլոր այցելուներին:

Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ այս տարի այգու շատրվանները կգործարկվեն հետևյալ գրաֆիկով՝ մայիսի 14-ից մինչև հունիսի 1-ը, առավոտյան ժամը 11:00-ից մինչև երեկոյան 21:00-ն՝ բացառությամբ շաբաթ և կիրակի օրերի: Հանգստյան օրերին զբոսայգին իր այցելուներին կընդունի մինչև 24:00-ն:

Իսկ հունիսի 1-ից ամբողջությամբ անցում կկատարվի ամառային ռեժիմի: Շաբաթվա բոլոր օրերին այգու շատրվանները կաշխատեն առավոտյան 11:00-ից մինչև կեսգիշեր:

Հ.Գ. Զբոսայգու շահագործման օրվանից սկսած և հետագա 96 տարիների ընթացքում «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը իր միջոցներով շարունակելու է իրականացնել այգու խնամքն ու ամբողջապես հոգալու է պահպանության ծախսերը: